Կիմ Չեն Ընը կոչ է արել զորքին պատրաստ լինել հարվածելու Հրվ Կորեային

16:57 • 18.08.12

Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ինը հրամայել է զինված ուժերին պատրաստ լինել Հարավային Կորեային հարված հասցնելու համար՝ Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետության տարածքի գնդակոծման դեպքում, հայտնում է «Ինտերֆաքս»-ը:


Կիմ Չեն Ընը ասել է զինվորներին, որ նրանք պետք է կործանիչ հարված հասցնեն, եթե նույնիսկ մեկ արկ ընկնի ԿԺԴՀ-ի հողի վրա կամ տարածքային ջրերում:


Հայտարարությունը կապված է ամերիկա-հարավկորեական ամենամյա համատեղ զորավարժությունների հետ, որոնք տեղի են ուենանալու օգոստոսի 20-30-ը: Այդ զորավարժությունները Հյուսիսային Կորեայում սովորաբար դիտվում են որպես սադրիչ գործողություններ, որոնք կարող են «խախտել կորեական թերակղզու խաղաղությունը»: