Մոսկվայի ոստիկանությունը փնտրում է 22-ամյա պոտենցիալ ահաբեկչի

18:03 • 18.08.12

Մոսկվայի ոստիկանությունը փնտրում է Չեչնիայի 22-ամյա քաղաքացի Զելեիմխան Մախտիևին, ով ժամանել է Մոսկվա մուսուլմանական տոնի ընթացքում ահաբեկչություն իրականացնելու համար, գրում է Lifenews-ը:


Ոստիկանությունը փորձում է կանխել ահաբեկչությունը, որը նախապատրաստվում է ծայրահեղական խմբավորման կողմից՝ մուսուլմանական սուրբ Ռամադանի ավարտին:


Պոտենցիալ մահապարտը իր երկրում վաղուց արդեն գտնվում է հետախուզման մեջ: Ոստիկանության տվյալներով՝ նա պատասխանատու է օգոստոսի 19-ին ահաբեկչության իրականացման համար:


Հարազատները հերքել են այս տեղեկությունները՝ պնդելով, որ Մախտիևը այժմ գտնվում է Լեհաստանում: