Սիրիայի փոխնախագահի գրասենյակը հերքում է պաշտոնյայի փախուստի լուրը
Սիրիայի փոխնախագահ Ֆարուք ալ- Շարաայի գրասենյակը հերքել է պաշտոնյայի փախուստի մասին լուրը: Այս մասին հայտնում է «Սուրիա ալ-Ան» լրատվական գործակալությունը:
Ավելի վաղ «Ալ Արաբիա» հեռուստաալիքը հայտնել էր, որ Սիրիայի փոխնախագահը լքել է հայրենիքն ու փախել Հորդանան` անցնելով ընդդիմության կողմը:
Օրեր առաջ ընտանիքի հետ Հորդանան էր փախել նախկին վարչապետ Ռիյադ Ֆարիդ Հիջաբը` հայտարարելով «սիրիական հեղափոխության» կողմն անցնելու մասին:
Ավելին, ըստ գործակալության, Շարաան աջակցություն է հայտնել Սիրիայում ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի նորանշանակ հատուկ բանագնաց Լահդար Բրահիմիին:










