Սամվել Բալասանյանը Գյումրիում ՀԿ–ների հետ քննարկել իր նախընտրական ծրագիրը
Այսօր` 18.08–ին, Գյումրու «Արաքս» հյուրանոցային համալիրի կոնֆերենս-սրահում տեղի է ունեցել հանդիպում Գյումրիի քաղաքապետի թեկնածու Սամվել Բալասանյանի և շուրջ երկու տասնյակ տեղական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։
Ըստ Սամվել Բալասանյանի մամուլի խոսնակի տարածած հաղորդագրության՝ հանդիպման նպատակն էր թեկնածուի նախընտրական ապագա ծրագրի համատեղ մշակումն և համալրումը:
Հանդիպման ընթացքում մասնակիցները Սամվել Բալասանյանին ուղղել են տարաբնույթ հարցերը և ստացել պատասխաններ։ Տեղի է ունեցել նաև մտքերի փոխանակում Գյումրի քաղաքի հետագա զարգացման հնարավոր տարբերակների շուրջ:
Սամվել Բալասանյանը ներկաներին խոստացել է իր նախընտրական ծրագիրը կազմելիս հնարավորինս հաշվի առնել արված առաջարկությունները և հույս հայտնել, որ հասարակական կազմակերպությունների հետ արդյունավետ համագործակցությունը կկրի շարունակական բնույթ:










