Ամերիկացի գիտնականները սարդի նոր տեսակ են հայտնաբերել
Ամերիկացի գիտնականները Կալիֆոռնիա և Օրեգոն նահանգների քարանձավներում հայտնաբերել են սարդի նոր տեսակ, հայտնում է BBC-ին:
Սարդի նոր տեսակն ունի սուր ծնոտ, իսկ ոտքերի բացվածքը հասնում է 7սմ-ի:
Գիտնականները այս տեսակին տվել են «տրոգլորապտոր» անվանումը, ինչը նշանակում է «քարանձավային ավազակ»:
Սակայն գիտնականներին չի հաջողվել պարզել, թե դրանք ինչով են սնվում:










