Ինքնասպանության փորձ Երևանի Կասյան փողոցում

20:55 • 18.08.12

Արտակարգ իրավիճակների նախարարություն օգոստոսի 18-ին՝ ժամը 19.17-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Կասյան փողոցի թիվ 1 շենքի տանիքից քաղաքացին սպառնում է ցած նետվել:


Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ և ՃԿԿ օպերատիվ խմբերը (պարամեդիկներով):


Այլ մանրամասներ ԱԻՆ կայքը չի հաղորդում՝ նշելով, որ կտրվի լրացուցիչ տեղեկություն: