«Ինքնասպան» եղած Միշա Հայրապետյանն ու Միշա Քալանթարյանը նույն մարդն է
Երեկ երեկոյան Ազատամարտիկների 183 (նախկին Դիմիդրով) հասցեում, ըստ նախնական տեղեկությունների հրազենով ինքնասպան եղած հայտնի գործարար Միշա Հայրապետյաննը նույն Միշա Քալանթարյանն է, պարզապես ազգանունը անձնագրով Քալանթարյան է: Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:
ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից նաև տեղեկացրին, որ գործի առիթով հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 110 հոդվածի 1-ին մասով (Սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը) և 235 հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):










