Հանկարծամահ է եղել Սուրեն Սիրունյանը. բոթը լսելուց հետո դուստրը նետվել է 5-րդ հարկից

23:09 • 18.08.12

Այսօր 41 տարեկան հասակում  սրտի կաթվածից հանկարծամահ է եղել Վանո Սիրադեղյանի թիկնազորի նախկին պետ Սուրեն Սիրունյանը։


Tert.am–ի հետ զրույցում այս լուրը հաստատեցին Հանրապետական հիվանդանոցից՝ ավելացնելով, որ հոր մահվան լուրն իմանալուց հետո Սիրունյանի դուստրն ինքնասպանության փորձ է կատարել:

«Հայրը մեր հիվանդանոցում չի մահացել, սակայն հոր մահից հետո աղջիկը նետվել է շենքի 5-րդ հարկից: Այժմ նա վերակենդանացման բաժանմունքում է և վիճակը ծանր է գնահատվում»,- ասացին Հանրապետական հիվանդանոցի տեղեկատուից:


Սուրեն Սիրունյանը «Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքի  անդամ էր, սակայն  ամիսներ առաջ լքել էր կառույցի շարքերը՝ դժգոհ լինելով ՀԱԿ-ի վարած քաղաքականությունից:


Վերջին շրջանում Սիրունյանի անունը հաճախ էր հիշատակվում՝ կապված Վանո Սիրադեղյանի վերադարձի նախաձեռնության հետ: