Air France-ի ուղևորներին խնդրել են գումար հավաքել վառելիքի համար
Air France ավիաընկերության իրականացվող չվերթներից մեկի ուղևորներին խնդրել են վառելիքի գումար հավաքել այն բանից հետո, երբ ինքնաթիռը ստիպված է եղել չնախատեսված վայրէջք կատարել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում:
Ինչպես նշում է Euromag-ը` ինքնաթիռն ուղևորվելիս է եղել Բեյրութ, երբ ռազմական գործողություններ են սկսվել դեպի օդանավակայան տանող գլխավոր ճանապարհի վրա: Ուստի օդաչուն ստիպված է եղել վայրէջք կատարել Դամասկոսում: Սակայն Արևմուտքի կողմից Սիրիայի նկատմամբ կիրառվող ֆինանասական պատժամիջոցների պատճառով ինքնաթիռի անձնակազմը հնարավորություն չի ունեցել օգտագործել Air France-ի կրեդիտային քարիտի վրա ունեցած գումարը և ճանապարհը շարունակելու համար անհրաժեշտ վառելիք գնել: Ինքնաթիռի անձնակազմին այլ բան չի մնացել, քան խնդրել 174 ուղևորներին կանխիկ գումար հավաքել, որպեսզի ձեռք բերեն 1000 լիտր կերոսինը դեպի հունական Լառնակայի` մոտակայքում գտնվող ամենաանվտանգ օդանավակայանը հասնելու համար:
Շուտով բոլոր ուղևորները` հիմնականում ֆրանսիացիներ և լիբանանցիներ, սկսել են դատարկել իրենց դրամապանակներն ու պայուսակները, սակայն խնդիրը լուծվել է և 2 ժամ անց ինքնաթիռն ուղևորվել է Լառնակա:










