Այսօր Հումանիտար օգնության միջազգային օրն է. Բեյոնսեն երգ է նվիրել (լուսանկարներ, տեսանյութ)
Այսօր աշխարհը նշում է Հումանիտար օգնության միջազգային օրը, որը սահմանել է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան 2008-ի դեկտեմբերի 11-ի 63/139 բանաձևով:
Ամսաթիվն ընտրվել է ի հիշատակ 2003-ի օգոստոսի 19-ին Իրաքում ՄԱԿ-ի շտաբ-բնակարանում տեղի ունեցած պայթյունի զոհերի հիշատակի: Այն ժամանակ 22 մարդ էր զոհվել, այդ թվում` ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Սերժիու Վիեյրա դի Մելլուն:
Օրվա հռչակումը կոչված է հանրության շրջանում բարձրացնել տեղեկացվածությունը ամբողջ աշխարհում հումանիտար օգնության վերաբերյալ և ընդգծել այս ոլորտում միջազգային համագործակցության կարևորությունը:
Օրվա խորհրդին միացել են ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և երգչուհի Լեդի Գագան:
Այս տարի ՄԱԿ-ը Հումանիտար օգնության օրվա դեսպան է հռչակել ամերիկացի երգչուհի Բեյոնսեին: Վերջինս հանդես է եկել երգի պրեմիերայով՝ «Ես այստեղ էի» (I Was Here) ստեղծագործությունը նվիրելով օրվան:
</p>










