Լիբիայի մայրաքաղաքում պայթյուններ են որոտացել, կան զոհեր

11:30 • 19.08.12

Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում 2 պայթյուն է որոտացել, կան զոհեր և վիրավորներ, հայտնում է Al-Arabiya-ն, սակայն զոհերի ճշգրիտ թիվ առայժմ չի նշվում:

 

Աղբյուրի պնդմամբ՝ պայթյուններից մեկը տեղի է ունեցել երկրի Ներքին գործերի նախարարության շենքի մոտ. այստեղ անանուն աղբյուրի պնդմամբ` 2 մարդ է զոհվել: Մյուս պայթյունը՝ ավտոմեքենայում տեղադրված ռումբից տեղի է ունեցել Ոստիկանական ակադեմիայի մոտ: Վերջին դեպքում զոհվել է մեկ մարդ: Առայժմ ավերածությունների մասին տվյալներ չկան:

 

Ականատեսների վկայությամբ՝ պայթյունները տեղի են ունեցել նշված տարածքներում ապստամբների հայտնվելուց հետո:

 

Կադդաֆիի տապալումից ի վեր առաջին անգամ է, որ Լիբիայում մարդիկ պայթյունների զոհ են դառնում:

Պայթյունները տեղի են ունեցել Ռամադանի ավարտը խորհրդանշող Էյդ ալ-Ֆիտր տոնի առաջին օրը: