Տիեզերանավի արձակման ճշգրտության համաշխարհային ռեկորդ է սահմանվել

16:09 • 19.08.12

Ուղեծիր տիեզերանավի արձակման ճշգրտության համաշխարհային ռեկորդ է սահմանվել Intelsat-21 արբանյակի արձակման ժամանակ, հայտնում է Взгляд-ը՝ հղում կատարելով Энергия հրթիռա-տիեզերական կորպորացիայի նախագահ Վիտալի Լոպոտայի հայտարարությանը:

 

Энергия-ն պատրաստել է Intelsat-21-ի ДМ-SL բլոկը: Մերձակետում բարձրությունը պետք է կազմի 280 կմ՝ պլյուս-մինուս 13 կմ: Այս դեպքում սխալը կազմել է 0: Հեռակետում բարձրությունը պետք է կազմի 35786 կմ՝ պլյուս-մինուս 129 կմ: Իսկ իսկական բարձությունը հեռակետում կազմել է 35781՝ գումարած 7 կմ. ասված է ռեկորդի մասին հայտնող ծանուցման մեջ:

 

Ռեկորդի առիթով Энергия-ն շնորհավորել է նախագծին առնչվող բոլոր մարդկանց՝ մոտ 30 հազար հոգու:

 

Այսօր Խաղաղ օվկիանոսում «Ծովային մեկնարկ» նախագծի շրջանակներում «Ոդիսևս» շարժական-ջրային արձակման պլատֆորմից ամերիկյան Intelsat-21 կապի արբանյակի հետ ուղեծիր էր արձակվել Зенит-3SL կրիչ հրթիռը:

 

Intelsat-21-ը կփոխարինի այնտեղ գտնվող Intelsat-9-ին և ծառայություններ կմատուցի արբանյակային ու մալուխային հեռուստատեսության օպերատորներին:
 

Տիեզերանավի արձակման ճշգրտության համաշխարհային ռեկորդ է սահմանվել