Ռուսաստանում Մադոննայի դեմ 10.5 մլն դոլարի հայց է ներկայացվել` միասեռականներին պաշտպանելու համար

17:39 • 19.08.12

Մի խումբ ռուս ակտիվիստներ հանրահայտ երգչուհի Մադոննայի դեմ դատական հայց են ներակացրել ` պահաջելով 333 մլն ռուբլու (10.5 մլն դոլար) փոխհատուցում, գրում է The Guardian-ը:

 

Նրանք պնդում են, որ օգոստոսի 9-ին Սանկտ Պետերբուրգում կայացած համերգի ընթացքում երգչուհին վիարվորել է իրենց` իր աջակցությունը հայտնելով միասեռականներին:

 

Ինչպես նշում է պարբերականը` միասեռականների դեմ ուղղված մի մեծ ալիք է բարձրացել Պետերբուրգում, որտեղ փետրվարին ընդունված օրենքն ապօրինի է ճանաչում միասեռականության քարոզը փոքրերին:

 

Օրինագծի հեղինակ նշում է, սակայն, որ Մադոննայի համերգին, որտեղ նա իր աջակցություն է հայտնել գեյերին ու լեսբուհիներին, ներկա են գտնվել 12 տարեկան և դրանից փոքր երեխաներ:

 

Ըստ ակտիվիստների փաստաբան Ալեքսանդր Պուչուևի խոսքերի` հայցը ներկայացվել է ընդդեմ Մադոննայի, համերգի կազմակերպչի և համերգային դահլիճի տնօրինության դեմ: