ՆԱՏՕ-ն Աֆղանստանում 10 խաղաղ բնակիչ է սպանել
Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ավիահարվածների հետևանքով բացի «Թալիբան» շարժաման 50 գրոհայիններից, զոհվել է նաև 10 խաղաղ բնակիչ, գրում է «ՌԲԿ»-ն:
Միջադեպը տեղի էր ունեցել երկրի արևմուտքում` Կունար գավառում: Գնդակոծությունը իրականացվել է աֆղանական զինվորականների հետ փոխհամաձայնության արդյունքում:
Ավելի վաղ արված ՆԱՏՕ-ի հայտարարության մեջ ասվում էր, որ խաղաղ բնակիչների շրջանում զոհեր չկան: Սակայն ըստ թալիբների պնդման`ավիահարվածները խլել են 10 անզեն բնակիչների կյանք:
Վարկածներից մեկի համաձայն` զինյալները հավաքվել էին, որպեսզի մահապատժի ենթարկեին սպանության մեջ մեղադրվող մի մարդու: Մյուսի համաձայն` նրանք պատրաստվում էին հարձակվել Կունարի շրջաններից մեկի վրա և իրենց վերահսկողության տակ վերցնել այն:










