Կապուտաչյա բվերը զարմացրել են գիտնականներին
Ֆիլիպիններում հայտնաբերվել է բվերի միանգամից 2 տեսակ, որոնցից մեկը տարբերվում է արտասովոր տեսքով, հայտնում է LiveScience-ը:
Ամբողջ աշխարհում բվերը գիշերային կենսակերպ են վարում, այդ պատճառով հայտնաբերել և բացահայտել նրանց տեսակը բավականին դժվար է: Սովորաբար թռչնաբանները ուսումնասիրում են թռչուններին լսելով նրանց ձայները: Հենց այդ տեխնիկայի օգնությամբ էլ գիտնականներին հաջողվել է հայտնագործություն անել Ֆիլիպիններում:
«Բվերը չեն կարող սովորել գոռալ, նրանց ձայները ծրագրված է ԴՆԹ-ով. նրանք օգտագործում են իրենց ձայնը զուգընկերոջը գրավելու կամ տարածքը հսկելու համար: Քանի որ այդ բվերի ձայները տարբերվում էին մեր իմացած բոլոր ձայներից, մենք հասկացանք, որ դա նոր տեսակ է», - նշել է գիտնականներից մեկը:
Առաջին տեսակը, որն ունի մոխրա-կապտագույն աչքեր, գիտնակնները անվանել են կամիգինյան բու, երկրորդ տեսակը՝ սեբունյան բու, որը բավականին մեծ թռչուն է՝ 20-50սմ:










