Թոշակառուն զոհվել է Մոսկվայի մետրոյում՝ վագոնի դռների արանքում մնալու արդյունքում (տեսանյութ)
63-ամյա տղամարդը լռվել-մնացել է Մոսկվայի մետրոյի վագոնի փակված դռների արանքում: Նա մահացել է թունելի պատին գլխով հարվածելուց հետո, հայտնում է LifeNews.ru-ն:
Ողբերգությունը տեղի է ունեցել օգոստոսի 12-ին առավոտյան Մոսկվայի մետրոյի Краснопресненская կայարանում, սակայն մինչ օրս զոհվածի հարազատները կապի դուրս չեն եկել:
Թոշակառու Իվան Գուդինը պարզապես չի հասցրել ժամանակին դուրս գալ մետրոյի վագոնից:Ականատեսների վկայությամբ ձեռնափայտով տեղաշարժվող տղամարդը վերջին պահին է որոշել դուրս գալ վագոնից:
Հանձնարարվել է մետրոպոլիտենի մեքենավարի նկատմամբ ստուգում անցկացնել:










