Ջրափրկարարները Սևանում փրկել են երիտասարդ տղային և աղջկան
17:14 • 19.08.12
Այսօր՝ գոստոսի 19-ին, ժամը 15.33-ին ահազանգ է ստացվել որ Սևանա լճի «Վիկտորիա» լողափում մոտորանավակը, որի վրա երկու երիտասարդ է եղել, շրջվել է:
Ինչպես տեղեկանում ենք Արտակարգ իրավիճակների նախարարության կայքից, դեպքի վայր են մեկնել ջրափրկարարները: Վերջիններս ափ են դուրս բերել 29-ամյա Ագնեսա Զադոյանին և 31-ամյա Մարտին Հայրապետյանին:
Placeholder










