Մեծ Բրիտանիայի ՊՆ-ն այլևս չի զբաղվի այլմոլորակայիններով

17:09 • 19.08.12

Մեծ Բրիտանիայի Պաշտպանության նախարարությունը դադարեցրել է չճանաչված թռչող օբյեկտների (ՉԹՕ) շուրջ իր ուսումնասիրությունները, հայտնում է Взгляд-ը՝ բրիտանական ԶԼՄ-ների հրապարակումների հիման վրա:

 

Ըստ այդմ՝ Միացյալ Թագավորության պաշտպանական գերատեսչությունում լուծարվել է նշված բաժանմունքը, որը տասնամյակներ շարունակ զբաղվում էր բրիտանացիների այն հայտարարություններով, որոնք հայտնում էին այլմոլորակայիններին վերաբերող տարօրինակ երևույթների մասին:

 

Նման որոշում է կայացվել այն բանից հետո, երբ փորձագետները եզրակացություն են արել, թե ՉԹՕ-ները չեն սպառնում իրենց երկրի անվտանգությանը:

 

«Վերջին 50 տարում նման սպառնալիքի գոյությունը վկայող ոչ մի դեպք չի արձանագրվել, Պաշտպանության նախարարությունը այլևս չունի հատուկ բաժիններ, որոնք զբաղվում են նման երևույթների ուսումնասիրությամբ»,- ասված է հայտարարության մեջ:
 

Մեծ Բրիտանիայի ՊՆ-ն այլևս չի զբաղվի այլմոլորակայիններով