Մասիսում «ԳԱԶ -24»-ը ընկել է ջրանցքը. փրկարարները դուրս են բերել վարորդին և 11-ամյա ուղևորին
Այսօր՝ օգոստոսի 19-ին, ժամը 08.33-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի ազատամարտիկների փողոցում «ԳԱԶ-24» մակնիշի 29 ՕՏ 695 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ջրանցքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես տեղեկանում ենք Արտակարգ իրավիճակների նախարարության կայքից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ Ալիկ և ուղևոր՝ 11-ամյա Վարդան Վարդանյաններին:










