Մեծ Բրիտանիայում տեղի է ունեցել «կախարդների» ամենամեծ հավաքը (լուսանկարներ)
Մեծ Բրիտանիայի Լանկանշիր կոմսությունում գրացվել է «կախարդներ» ամենամեծ հավաքը, որն արվել է Pendle Witch Trials –ի (բառացի Փենդլի կախարդների դատավարություն) 400-րդ տարեդարձի կապակցությամբ, գրում է Daily Mail-ը:
Երկար, սև գլխարկներով, թիկնոցներով և ցախավելներով զինված 482 մարդկանցից կազմված կախարդների խումբն ուղևորվել է դեպի Գելոուս բլուրները, որտեղ 1612 թ.-ին սև մոգության ու կախարդության մեջ մեղադրվող 10 մարդ է կախաղան հանվել:
Արտասովոր հավաքի կազմակերպիչ Ջուլիան Ջորդանի խոսքերով` այս ամենը կազմակերպվել է իր մռայլ անցյալով հայտնի Լանկանշիրում զբոսաշրջությունը զարգացնելու, ինչպես նաև տեղի մականտան համար գումար հավաքելու նպատակով:










