Իրանում հետցնցումները շարունակվում են. դրանք զգացվել են նաև Հայաստանում

09:57 • 19.08.12

Այս գիշեր կրկին երկրաշարժ է գրանցվել Իրանում՝ Թավրիզ քաղաքից 47 կմ դեպի հյուսիս արևելք և Ահար քաղաքից 40 կմ դեպի արևմուտք ընկած հատվածում: Ինչպես տեղեկանում ենք ԱՄՆ Երկրաբանական ծառայության կայքից, երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնում եղել է 4.2 մագնիտուդ, իսկ հիպոկենտրոնը 15.2 կմ խորության վրա է:
 

Ցնցումները զգացվել են նաև Հայաստանի հարավային բնակավայրերում ևս, քանի որ երկրաշարժի էպիկենտրոնը, մասնավորապես Կապան քաղաքից գտնվում է 88 կմ հեռավորության վրա:


Հիշեցնենք, որ 8 օր առաջ՝ օգոստոսի 11-ին կրկին Իրանի Թավրիզ քաղաքի մոտակայքում տեղի ունեցած երկրաշարժի արդյունքում գրնացվեց ավելի քան 300 զոհ և 2000 վիրավոր: Դրանից հետո նշված տարածաշրջանում հետցնցումները շարունակվում են՝ հասնելով մի քանի տասնյակի: Այս գիշեր տեղի ունեցած երկրաշարժը ևս նշված երկրաշարժի հետցնցում է:


Վերջին համեմատաբար խոշոր հետցնցումը գրանցվեց 3 օր առաջ՝ օգոստոսի 16-ին՝ էպիկենտրոնում արձանագրելով 4.5 մագնիտուդ հզորություն: