Ադիգեայում միայնակ զբոսաշրջիկի հուշարձան է տեղադրվել

10:16 • 20.08.12

Միայնակ զբոսաշրջիկին նվիրված հուշարձան է տեղադրվել Ռուսաստանի Ադիգեայուի Մայկոպի շրջանում, հայտնում է Адыгея հեռուստաալիքը: Հենց այս հատվածից է սկսվում զբոսաշրջային երթուղիների մեծ մասը, որ տանում է դեպի Կովկասյան լեռներ:

 

Զբոսաշրջիկի արձանը համալրված է հեռադիտակով, կողմնացույցով, ճոպանով, սառույցկոտրիչով՝ լեռնագնացի բոլոր պարագաներով:

 

Արձանն արդեն իսկ ժողովրդականություն է վայելում: Դրա շուրջ նաև սնահավատություն է ձևավորվել. կարծիք կա, որ դրա ֆոնին լուսանկարը կարող է հաջող մագլցման գրավական լինել: