ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը դժգոհ է իր աշխատավարձից

15:51 • 20.08.12

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը դժգոհ է իր աշխատավարձից. նա ստանում է 240 հազար դրամ աշխատավարձ: Այս մասին այսօր ասաց նախարարը հրավիրված մամուլի ասուլիսում, պատասխանելով այն հարցին, թե ե՞րբ են բարձրացվելու է փրկարարների աշխատավարձերը:


«Ես՝ որպես նախարար, դիմել եմ այդ հարցով համապատասխան կառույցին: Բայց այսօր մենք մեր բյուջեի «գյորա» ենք ստանում մեր աշխատավարձը: Վարչապետն այդ ուղղությամբ աշխատանքներ է տանում: Հուսանք, որ մոտակա ժամանակներում կբարձրացվեն փրկարարների աշխատավարձերը»,- ասաց նախարարը և ընդգծեց, որ առհասարակ բարձր աշխատավարձ պետք է ստանա մեր աշխատող հասարակությունը: