Մոլդովայի վարչապետը սեփական միջոցներով է բնակարաններ գնել Օլիմպիական խաղերի մեդալակիրների համար
Մոլդովայի վարչապետ Վլադ Ֆիլատը սեփական ֆինանսներով մայրաքաղաք Քիշնևում հատ 2 երկսենյականոց բնակարան է գնել Լոնդոնի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրների համար, հայտնում է Reuters-ը: Գնված բնակարանների գինը տատանվում է 60 000- 80 000 եվրոյի մեջ:
Բացի այդ, Եվրոպայի ամենաաղքատ երկրներից մեկը հանդիսացող Մոլդովայի կառավարությունը 560 հազար եվրո է տրամադրել Խաղերին մասնակցած իր 9 մարզիկի, նրանց մարզիչներին, ինչպես նաև մերսողին:
4մլն բնակչություն ունեցող այս երկրի հավաքանականը Օլիմպիադային մասնակցող 88 երկրների շարքում մեդալների քանակով զբաղեցրել է 75-րդ հորիզոնականը:










