Տաջիկստանում ԱՄՆ-ի դեսպանատունը սխալմամբ հայտնել է Հիլարի Քլինթոնի անցյալ տարվա այցի մասին
ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հոկտեմբերի 22-23-ը կայցելի Տաջիկստան և Ուզբեկստան, կհանդիպի Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի և արտգործնախարար Զարիֆիի հետ, Դուշանբեում հանդիպում կունենա նաև Դուշանբեում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
Նման բովանդակությամբ մամուլի հաղորդագրություն էր տարածել Դուշանբեում ԱՄՆ-ի դեսպանատունը:
Ծանուցումից որոշ ժամանակ անց դեսպանատունը հերքել է սեփական հաղոդագրությունը: Դիվանագիտական առաքելությունից հայտնել են, որ մամուլին ուղարկված մամլո հաղորդագրությունը վերաբերում է Քլինթոնի անցած տարվա այցին Տաջիկստան:
Զավեշտալի թյուրիմացության առնչությամբ հայտնի է միայն, որ դրա պատճառ դարձած հաղորդագրություններն ուղարկվել են Դուշանբեում ԱՄՆ-ի դեսպանատան սերվերից:










