Փարիզ-Աբու Դաբի չվերթի ինքնաթիռն անսարքության պատճառով արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Etihad ավիաուղիների Փարիզ-Աբու Դաբի չվերթն իրականացնող ինքնաթիռը Թուրքիայի օդային տարածքում ինքնաթիռի խափանման պատճառով վթարային վայրէջք է կատարել:
Ինչպես տեղեկացնում է CNNturk-ը, ինքնաթիռի օդաչուների խցիկում ճնշման խնդիրների հետևանքով օդաչուն արտակարգ վայրէջքի թույլտվություն է խնդրել:
Ստամբուլի` Աթաթուրքի անվան օդանավակայանում վթարային վայրէջքի են նախապատրաստվել և դեպքի վայր են ժամանել շտապօգնության մեքենաներն ու հրշեջ ծառայությունը:
Ինքնաթիռը հաջողությամբ վայրէջք է կատարել, սակայն ուղևորների շրջանում խուճապ է առաջացել:










