ՆԱՍԱ-ի Curiosity մարսագնացը լազերով կտրել է մարսիական առաջին ժայռաբեկորը
Օգոստոսի 6-ին ՆԱՍԱ-ի կողմից դեպի Կարմիր մոլորակ արձակված Curiosity սարքն հզոր լազերի օգնությամբ կտրել է մարսիական առաջին ժայռաբեկորը` դրա քիմիական բաղադրությունն ուսումնասիրելու համար, հայտնում է Reuters-ը:
Գիտնականները հայտարարել են, որ Curiosity-ին հաջողվել է մի փոքրիկ բեկոր կտրել ժայռից ընդամենը 10 վայրկյանում լազերի միջոցով 30 հարված արձակելով: Յուրաքնաչյուր հարվածը 1 մլն վատտ էներգիա հզորությամբ է եղել: Այնուհետև կտրված բեկորը կուսումնասիրվի Curiosity-ի վրա առկա մանրադիտակով: Մասնագետները նշել են, որ սարքը հաջողությամբ է կատարել իր առջև դրված հանձնարարությունը:
Սակայն Curiosity-ի առաջնային նպատակը Գեյլ հրաբխային խառնարանի մերձակայքի ուսումնասիրությունն է, ինչը հնարավորություն կտա գիտնականներին ավելի լավ պատկերացում կազմել այդ խառնարանի մասին: Վեցակնանի սարքն այս տեղանքում հետազոտություններ կանցկանցի մինչ այս տարվա ավարտը:










