Քաղաքացին ներկայացել է որպես ՊԵԿ աշխատակից և խոշոր չափերի գումարներ հափշտակել

10:48 • 20.08.12

ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում ավարտվել է քաղաքացի Ա. Վարդանյանի կողմից որպես Պետական եկամուտների կոմիտեի աշխատակից ներկայանալու և այդկերպ խարդախությամբ խոշոր գումարներ հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:


Ինչպես տեղեկանում ենք Գլխավոր դատախազության կայքից, նախաքննությամբ պարզվել է, որ քաղաքացի Ա. Վարդանյանը գումարներ հափշտակելու դիտավորությամբ, խաբեությամբ ներկայանալով որպես ՊԵԿ աշխատակից, 2012թ. հունվար ամսից մինչև հունիսի 29-ն ընկած ժամանակահատվածում 9 տարբեր անձանցից վերցրել է գումարներ` մեկ-երկու ժամից կամ մի քանի օրից վերադարձնելու պատրվակով, և խաբեությամբ վերցրած խոշոր չափերի գումարները հափշտակել:


Ձեռք բերված ապացույցների հիման վրա Ա. Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Քրեական գործն ուղարկվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: