Լոնդոնում ներկայացվել է «ապագայի նավի» դիզայն-նախագիծը (տեսանյութ)

19:34 • 20.08.12

Մեծ Բրիտանիայի Պաշտպանության նախարարությունը այսօր ներկայացրել է The Type 26 Global Combat Ship նորագույն նավի դիզայնը, գրում է Daily Mail պարբերականը:


Տեխնիկական ապահովման հարցերով պաշտպանության պետնախարար Փիթեր Լաֆֆանի խոսքերով՝ առաջիկա տասնամյակների ընթացքում այն պետք է ծառայի որպես երկրի ռազմա-ծովային ուժերի հիմք:


Նավի ջրատարողությունը 5,4 հազ տոննա է, երկարությունը՝ 148մ: Նավակողին տեղակայված են լինելու ուղղահայաց հրթիռահորեր` տարատեսակ սպառազինության համար, այդ թվում՝ թևավոր հրթիռների և միջին տրամաչափի այլ սպառազինության: Լինելու են նաև հրապարակներ՝ «Մերլին» և «Ուայլդքեթ» ուղղաթիռների համար և լրացուցիչ տարածքներ օդային՝ ջրային անօդաչու սարքերի համար:


Տվյալ պահին Բրիտանիայում նախատեսվում է կառուցել նմանատիպ 13 նավ. հավանաբար դրանք կշագործվեն 2020 թ-ից:


 

Լոնդոնում ներկայացվել է «ապագայի նավի» դիզայն-նախագիծը (տեսանյութ)