Համբուրգում էլիտար զբոսանավերի շքերթ է անցկացվել (լուսանկարներ, տեսանյութ)
Գերմանական Համբուրգ քաղաքում օգոստոսի 17-19 տեղի է ունեցել շքեղ զբոսանավերի շքերթը, որն անցկացվում է 2 տարին մեկ անգամ, գրում է Euromag-ը:
HAMBURG CRUISE DAYS խորագրով միջոցառմանը մասնակցել են լյուքս դասի շքեղ լայներներ, որոնք նավարկել են Էլբա գետով` նավատորմի ուղեկցությամբ:
CRUISE DAYS-ի անցկացման շրջանակներում ցամաքում ստեղծվել է թեմատիկ այգի երեխաների համար, իսկ մեծերին հնարավորություն է ընձեռվել ծանոթանալ այդ զբոսանավերի պատմության հետ:
Ինչ վերաբերում է թանկարժեք զբոսանավերն այցելելուն, ապա դա արգելված է եղել` անվատանգության նկատառումներով:
Շքեղ լայներների շքերթն անցկացվում է 2008թ.-ից ի վեր:










