ՀՀ-ն և ՌԴ-ն համատեղ կստեղծեն տարածաշրջանային հումանիտար կենտրոն

17:59 • 20.08.12

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը վերջերս է վերադարձել Բելառուսից, ուր մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների Արտակարգ իրավիճակների նախարարների խորհրդի նիստին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Արմեն Երիցյանը, տեղեկացնելով, որ քննարկվել է ՀՀ տարածքում Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարության հետ համատեղ հումանիտար կենտրոն ստեղծելու հարցը, որը կաշխատի ամբողջ տարածաշրջանի համար:

 

«Դրա համար մենք մեր կողմից կտրամադրենք օդանավակայանը, տարբեր տեսակի տարածքներ, իսկ իրենց կողմից էլ կլինի տեխնիկական աջակցություն: Թեև ՀԱՊԿ անդամ երկրների ԱԻ նախարարների խորհրդակցության ժամանակ նշվեց, որ ՀՀ ԱԻՆ-ի ճգնաժամային կառավարման կենտրոնը գտնվում է լավագույն տեղերից մեկում, բայց մենք անելիքներ ունենք, մեր թիմն անելիքներ ունի կապված սեյսմիկ ծառայության հետ, որն այսօր հարցերի հարցն է բոլոր երկների համար»,- ասաց ԱԻ նախարարը:

 

Արմեն Երիցյանը նշեց, որ հումանիտար կենտրոնի վերաբերյալ շուտով երկկողմ պայմանագիր կկնքվի ՀՀ-ի և ՌԴ-ի միջև, ինչն, ամենայն հավանականությամբ, կգործի եկող տարի: