Վիետնամում Kai-Tak թայֆունը խլել է 27 մարդու կյանք

10:52 • 20.08.12

Այս հանգստյան օրերին Վիետնամի հյուսիսային շրջաններին վրա է հասել Kai-Tak հզոր թայֆունը,որի հետևանքվ զոհվել է նվազագույնը 27 մարդ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Թայֆունը Վիետնամի հյուսիս է հասել նախորդ ուրբաթ: Հորդառատ անձրևների և ուժեղ քամու հետևանքով մոտ 12.000 տուն ավերվել է, ոչնչացվել մոտ 23.000 հա պտղատու ցանքատարածք: Մայրաքաղաք Հանոեում ուժեղ քամին տապալել է մոտ 200 ծառ:

Տարերքից տուժել է նաև Չինաստանի հարավային Գուանդուն նահանգը, որտեղ ավերվել է ավելի քան 4.000 տուն, զոհվել` 2 մարդ:


Նախորդ շաբաթ Kai-Tak-ն անցել է Ֆիլիպիններով` խլելով 7 մարդու կյանք, 2 մարդ էլ համարվում է անհայտ կորած: