Լուկաշենկոն պաշտոնից ազատել է ԱԳ նախարարին ու նոր նախարար նշանակել

15:25 • 20.08.12

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պաշտոնից ազատել է արտգործնախարար Սերգեյ Մարտինովին ու գերատեսչության ղեկավար նշանակել Նախագահի աշխատակազմի ղեկավար Վլադիմիր Մակեյին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` վկայակոչելով Բելառուսի նախագահի մամուլի ծառայությանը:

 


Մարտինովի պաշտոնից ազատումը բացատրվում է «այլ աշխատանքի անցնելու» հանգամանքով: