Հունաստանում հայտնաբերվել է աշխարհի ամենափոքր մամոնտը

16:03 • 20.08.12

Վերջերս Հունաստանի Գրևենա շրջանում հնէաբանները հայտնաբերել են աշխարհի ամենափոքր մամոնտին, որը ներկայումս ցուցադրվում է Միլյա քաղաքի Բնական պատմության թանգարնում:

 

Ինչպես նշում է Euromag-ը` շնորհիվ այս գտածոյի մասնագետներին հաջողվել է նոր փաստեր պարզել վաղուց վերացած այս կենդանիների մասին, որոնք բնակեցրել են Գրևենայի տարածքը 3 մլն տարի առաջ:

 

Ընդհանուր առմամբ, նմանատիպ բրածոներ շատ են հայտնաբերվել այստեղ: Իսկ Միլյան այդ հարցում բացարձակ ռեկորդ է սահմանել ` գրանցվելով Գինեսսի Ռեկորդների գրքում:


Քաղաքը համարվում է աշխարհում հնէաբանական պեղումների ամենակարևոր վայրերից մեկը, և պատահական չէ, որ Միլյայի թանգարանը տարեկան 25 հազար այցելու է ընդունում:
 

Հունաստանում հայտնաբերվել է աշխարհի ամենափոքր մամոնտը