Հայտնի է Վրաստանի իշխող կուսակցությունից վարչապետի թեկնածուի անունը
Վրաստանում հոկտեմբերի 1-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում իշխող «Միասնական ազգային շարժում» կուսակցության հաղթանակի դեպքում գործող վարչապետ Վանո Մերաբիշվիլին կրկին կառաջադրվի վարչապետի պաշտոնում: Ինչպես Թբիլիսիից հաղորդում է vz.ru-ի թղթակիցը, այս մասին այսօր հայտարարել է կուսակցության խոսնակ Չիորա Տակտակիշվիլին:
Կուսակցության ցուցակում առաջին համարը զբաղեցնում է խորհրդարանի նախագահ, 40-ամյա Դավիթ Բաքրաձեն է:
Տակտակիշվիլին նաև նշել է, որ իրենք պատրաստ են մրցակիցների հետ հեռուստաբանավեճերի:
Սահմանադրության մեջ արված փոփոխությունների համաձայն` 2014թ.-ի հունվարի 1-ից երկրի առաջին դեմքը կլինի ոչ թե նախագահը, այլ վարչապետը:
Մերաբիշվիլին 2004թ.-ից մինչ այս տարվա հուլիսը զբաղեցրել է Ներքին գործերի նախարարի պաշտոնը:










