Մեխիկոյի օդանավակայանը աշխատանքից ազատել է 348 ոստիկանների
Մեխիկոյի օդանավակայանի ղեկավարությունը աշխատանքից ազատել է իր մոտ 348 ոստիկանի, որոնք միջազգային օդանավակայանի անվտանգությունն էին ապահովում այն օրը, երբ 2 ամիս առաջ զոհվեցին նրանց 3 գործընկերներ:
Հունիսի 25-ին Մեխիկոյի օդանավակայանի 2-րդ տերմինալում սկսված հրաձգության ժամանակ անվտանգության աշխատակիցները սպանել էին իրենց իսկ գործընկերներին: Նրանք կասկածվել էին կոկաինի տեղափոխման մեջ:
Աշխատանքից ազատված ոստիկանները տեղափոխվել են Մեքսիկայի այլ նահանգներ:










