ԱՄՆ-ը և Հարավային Կորեան համատեղ զորավարժություններ են սկել
Օգոստոսի 20-ին ամերիկացի և հարավկորեացի զինվորականները համատեղ երկշաբաթյա զորավարժություններ են սկսել, որոնց նպատակը Հյուսիսային Կորեայի հարձակման դեպքում ռազմավարության մշակումն է, հայտնում է BBC-ն:
Վարժանքներում ներգրավված է ավելի քան 30 հազար զինվորական ԱՄՆ-ից և 56 հազար էլ՝ Հարավային Կորեայից:
Washington Post-ը տեղեկացնում է, որ զորավարժություններին մասնակցում են ևս 7 երկրի զինվորականներ, իսկ Հյուսիսային Կորեան դատապարտել է այս ռազմական նախաձեռնությունը՝ բողոքի ցույցերով:










