Իտալիայում նշվել է մոծակների 11-րդ միջազգային տոնը
Իտալիայի Էմիլիա-Ռոմանյա մարզի Բերրա քաղաքում նշվել է մոծակներին նվիրված 11-րդ միջազգային տոնը, գրում է Italia-ru.-ն:
Միջոցառումը զերծ է եղել գիտական ելույթներից, և հյուրերը ավելի թեթև մթնոլորտում ուսումնասիրել են այդ միջատների զարգացման տարբեր փուլերը, ինչպես նաև ծանոթացել դրանց դեմ պայքարի միջոցներին` այդ թվում նաև կենսաբանական:
«Հեռու մնա ինձից» խորագրով տոնի ընթացքում խոսվել է մոծակներին հեռու պահելու հին և նոր մեթոդների մասին: Միջոցառման ընթացքում ներկաներին ներկայացվել են նաև մոծակային վիճակահանություն, նրանց թեմայով զվարճալի կոմիքսների, ինչպես նաև «Մոծակի` երեկոյի ամեասեքսուալ խայթոցը» և խոհարական «Մոծակային համեր» մրցույթները:
Նմանատիպ փառատոնի անցկացման համար Բերրա քաղաքը պատահաբար չի ընտրվել, քանի որ այստեղ բավական շատ են այս միջատները. Բերրայում յուրաքանչյուր 1 բնակչին միջին հաշվով 500 մոծակ է հասնում:










