Մյանմարի իշխանությունները վերացրել են մամուլի գրաքննությունը
Մյանմարի իշխանությունները չեղյալ են հայտարարել գրաքննության սահմանափակումները, որոնք գործում էին մամուլի նկատմամբ, հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում կատարելով այդ երկրի Տեղեկատվության նախարարության հայտարարությանը:
Մամուլի լիակատար ազատությանը այդ երկրում հնարավոր է եղել հասնել լրատվամիջոցների գործունեության վերջին սահմանափակման վերացմամբ, որի համաձայն կրոնական և քաղաքական թեմաներով հրապարակումները պետք է նախապես ներկայացվեին գրաքննության:
Այժմ Մյանմարի իշխանություններն աշխատում են նաև մամուլի մասին նոր օրենքի վրա:
Մյանմարը համարվում էր մամուլի նկատմամբ ամենախիստ գրաքննությամ երկրներից մեկը. «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության` խոսքի ազատության մակարդակով վարկանիշով՝ աշխարհի 179 երկրների շարքում Մյանմարը 169-րդն է՝ խոսքի ազատության մակարդակով:










