ՆԱՍԱ-ն գաղտանզերծել է Մարս ուղևորված Curiosity տիեզերնավի ապագա ծրագրերը

01:03 • 20.08.12

ՆԱՍԱ-ի գիտնականները գաղտնազերծել են օգոստոսի 6-ին դեպի Կարմիր մոլորակ արձակված Curiosity տիզերանավի ապագա քայլերը. դրա առաջին նպատակակետն է Գեյլ հրաբխային խառնարանի մերձակայքի ուսումնասիրությունը, ինչը հնարավորություն կտա գիտնականներին ավելի լավ պատկերացում կազմել այդ խառանարանի պատմության մասին: Վեցակնանի սարքն այս տեղանքում հետազոտություններ կանցկանցի մինչ այս տարվա ավարտը:


Ինչպես նշում է The Washinghton Post-ը` Գեյլից հետո տիեզերանավի հետագա քայլն է Շարպ ժայռին հասնել, որն ունի 5 մետր բարձրություն: Ըստ գիտնականների հաշվարկների`Գեյլից Շարպ ուղևորությունը կտևի 1 ամիս: Այս հատվածում Curiosity-ն զբաղվելու է մարսյան հնարավոր միկրոկյանքի նշույլների որոնմամբ:

 

Այստեղ Curiosity-ն կփորձարկի նաև իր հզոր լազերը` ժայռից մի բեկոր կոտրելու և մանրացնելու համար: Այնուհետև փոքրիկ մանրադիտակի շնորհիվ այն կուսումնասիրի այդ բեկորները` պարզելու համար, թե ինչ նյութերից են դրանք կազմված:
 

ՆԱՍԱ-ն գաղտանզերծել է Մարս ուղևորված Curiosity տիեզերնավի ապագա ծրագրերը