Նոր Զելանդիան արագացնում է Աֆղանստանից իր զորքերի դուրսբերումը

13:13 • 20.08.12

Նոր Զելանդիայի կառավարությունը պատրաստվում է նախատեսածից շուտ զորքերը դուրս բերել Աֆղանստանից, ինչը կապված է «Տալիբան» շարժման իրականցրած ահաբեկչության հետ, ինչի հետևանքով 3 նորզելանդացի զինվոր էր զոհվել:

 

Ինչպես գրում է The Telegraph-ը` որոշման մասին հայտարարել է երկրի վարչապետ Ջոն Քեյը, ով զորքերի դուրս բերման հնարավոր ժամկետն է նշել 2013թ.-ի ապրիլը: Նրա խոսքերով` «Նոր Զելանդիան զորքերի դուրսբերումը կկազմակերպի հնարվորինս արագ` սեփական ժողովրդին պաշտպանելու համար»:

Ավելի վաղ, երկիրը մտադիր էր ավարտել իր առաքելությունն Աֆղանստանում և զորքերը դուրս բերել միայն 2014թ.-ի ավարտին: Ընդհանուր առմամբ Նոր Զելանդիան 2003թ.-ին Աֆղանստանում սկսած առաքելության իրականացումից ի վեր 10 զոհ է տվել:

 

Աֆղանստանի խաղարար առաքելության անդամ երկրները համաձայնել են ավարտել իրենց առաքելությունը 2014թ.-ի ավարտին, սակայն դա չի վերբերում հատուկ նշանակության ուժերին, որոնք կշարունակեն աշխատանքն Աֆղանստանում: