Ահազանգ Երևանի Ավետիսյան փողոցում հայտնաբերված նռնակի մասին

14:28 • 20.08.12

Այսօր՝ օգոստոսի 20-ին, ժամը 13.58-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Ավետիսյան փողոցի թիվ 1 հասցեում գտնվող ջրմուղ կոյուղու հորանում հայտնաբերվել է նռնակ:


Ինչպես տեղեկանում ենք Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) կայքից, դեպքի վայր են մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատի հերթապահ խումբը, Ճգնաժամային կառավարման կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:


ԱԻՆ-ց խոստանում են նաև, որ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: