Աբովյանում սպանել են Ռուսաստանի Դաշնության հայազգի քաղաքացու

11:08 • 20.08.12

Այսօր, օգոստոսի 20-ին, ժամը 02.10-ին, Ոստիկանության Կոտայքի բաժինը հիվանդանոցից հաղորդում է ստացել, որ հրազենային վնասվածքներով, անգիտակից վիճակում, իրենց մոտ է տեղափոխվել Ռուսաստանի քաղաքացի, 1982 թ. ծնված Էդգար Խոջոյանը:

 

Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից, պարզվել է, որ նույն օրը, ժամը 02.00-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Երիտասարդական փողոցի թիվ 1/1 շենքի մուտքի մոտ դեռևս չպարզված հրազենից է արձակվել կրակոցը, անձի իսկությունը մնում է անհայտ:

 

 

Նույն օրը, ժամը 03.00-ին, Էդգար Խոջոյանը հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել է:

 

Հանգամանքները պարզվում են:

 

Կատարվում է նախաքննություն: