Ամերիկացի կոնգրեսականները մերկ ու հարբած լողացել են Իսրայելի սուրբ լճում

11:29 • 20.08.12

Մամուլում հայտնվել են ԱՄՆ-ի Կոնգրեսի մի քանի հանրապետական անդամների վարկաբեկող լուսանկար և տեղեկություններ՝ անցած տարի Իսրայելում նրանց հանգստի վերաբերյալ:

 

Ամերիկացի կոնգրեսականները մերկ և ոչ սթափ վիճակում լողացել են Գալիլիայի լճում: Սկանդալին առաջինը անդրադարձել էր Politico ամսագիրը, որից հետո միջադեպով հետաքրքրվել էր ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոն:

Հանրապետականների առաջնորդ Էրիկ Կանտորան նկատողություն էր արել կուսակից կոնգրեսականներին՝ նշելով, որ կոնգրեսականները շեղվել են Իսրայել կատարած իրենց այցի նպատակներից:

 

Politico-ն իր հրապարակումներն արել է տասնյակ ականատեսների խոսքի հիման վրա: Ըստ այդմ՝ լրիվ մերկացել և ջուրն է նետվել Կանզաս նահանգից կոնգրեսմեն Քեվին Յոդերը: Նրան միացել է ևս 20 մարդ, նրանցից որոշները՝ ևս մերկ: Նրանցից ոմանք ասել են, թե լողացել են՝ կրոնական նկատառումներով. ըստ Նոր Կտակարանի՝ Հիսուս Քրիստոսը ջրերի վրայով քայլել է Գալիլիայի լճում: Խրախճանքի այլ մասնակիցները պնդել են, թե իրենց լողալու պատճառը շոգն է եղել: Մի քանիսն էլ խոստովանել են, որ ալկոհոլի ազեցության տակ են գտնվել: