Վենեսուելական բանտում անկարգությունների հետևանքով 20 մարդ է զոհվել
Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասի ամենամեծ բանտերից մեկում` Յարում, ծայր առած անկարգությունների հետևանքով 20 մարդ է զոհվել, որոնց շարքում է նաև բանտարկյալներից մեկի բարեկամը, հայտնում է Associated Press-ը:
Խառնաշփոթը բանտում սկսվել է կիրակի երեկոյան, սակայն դրա բուն պատճառը հայտնի չէ: Երկուշաբթի իրավապահներին արդեն հաջողվել է հսկողության տակ առնել իրադրությունը:
Ըստ իշխանությունների հաղոդման` զոհերի թիվը վերջնական չէ, այն կարող է նաև աճել:










