Աշխարհում Տիրամոր ամենաբարձր արձանը կկանգնեցվի Պանամայում

13:49 • 20.08.12

Պանամայում կտեղադրվի Տիրամոր` աշխարհում ամենաբարձր արձանը, հայտնում է Catholic News Agency-ն:

 

Արձանի բացումը տեղի կունենա 2013-ին և կնվիրվի Ամերիկա աշխարհամասում առաջին կաթոլիկ թեմի ստեղծման 500 ամյակին:

 

Արձանը կունենա ավելի քան 100 մ բարձրություն և կգերազանցի Նյու Յորքի Ազատության արձանը:

Պանամայի նախագահ Ռիկարդո Մարտինելին հայտնել է, որ հսկայական արձանը կկանգնեցվի մայրաքաղաքի նավահանգստի մուտքի մոտ և կդառնա «քաղաքի սրբաքանդակը»:

 

Սանտա Մարիա լա Անտիգուան Պանամայի հովանավոր սրբությունն է: Կաթոլիկները Պանամայի բնակչության 85 տոկոսն են: