Հալեպի հայկական թաղամասերում պատկերը ճակատամարտային չէ, բայց բախումներ կան. Ժիրայր Ռեյիսյան
Համացանցում դարձյալ տեղեկություններ են տարածվել, որ Հալեպի հայկական թաղամասերն անցել են ընդդիմության վերահսկողության տակ: Քիչ առաջ Tert.am- ին հաջողվեց կապ հաստատել Հալեպի Ազգային Առաջնորդարանի մամուլ խոսնակ Ժիրայր Ռեյիսյանի հետ:
«Գրավել-չգրավելու հարց չկա, բայց բախումներ կան: Օրինակ` Ժդայդեյի շրջանից մինչև Սուլեյմանիե, երբեմն անցողիկ կերպով հասնելով Նոր Գյուղ, որտեղ հայություն կա»,- ասաց Ժիրայր Ռեյիսյանը:
Հիշեցնենք, որ հենց այս թաղամասերում են հիմնականում կենտրոնացած հայ համայնքը: Ժիրայր Ռեյիսյանի բնորոշմամբ` պատկերն այստեղ ճակատամարտային չէ, բայց բախումներ կան:
Հիշեցնենք, որ սիրիական ազատ բանակը Facebook սոցիալական ցանցի միջոցով հայտարարություն է տարածել, որտեղ նշել էր, որ շարժվում է դեպի Ազիզիե, Ջամիլիե և Միդան թաղամասեր: Նրանք խնդրել էին քրիստոնյա համայնքին օգնություն ցույց տալ Ազատ բանակի զինյալներին և չխանգարել, քանի որ «իրենք եկել են ազատագրելու»:










