Խամովնիչեսկի դատարանի կայքը վերականգնվել է Anonymous-ի հարձակումից հետո

11:30 • 21.08.12

Մոսկվայի Խամովնիչեսկի դատարանի կայքը Anonymus-ի հարձակումից հետո արդեն վերկանգնել է իր աշխատանքը: Կայքի գլխավոր էջին կրկին ներկայացված է դրա սովորական բավանդակությունը` դատարանի շենքի նկարը, հասցեն, հեռախոսահամարներն ու նորությունները:

 

Ինչպես նշում է Lenta.ru-ն`  կայքի վրա հարձակում է իրականցվել այսօր, ինչի հետևանքով փոփոխվել էր դրա բովանդակությունը` Pussy Riot-ի անդամներին ազատ արձակելու կոչերով, իսկ կայք մտնելուց հետո սկսում էր հնչել խմբի երգը: Բացի այդ փոփոխվել էին կայքի մի քանի տարբեր բաժիննների խորագրերը, օրինակ` «Դատական համայնքը» վերանվանվել էր «Դատական համայնք - ժամանակին կարելի էր դրանց գնդակահարել»:

 

Հարձակման պատասխանատվությունը ստանձնած Anonymus հաքերական խմբավորման անդամները կայքում թողել էին նաև հետևյալ գրառումները.«Մենք ամերիկյան Anonymus-ն ենք: Մենք չմոռանալ, չներել: Անկարգություններ ազատություն փիսիկ: Բռնակալներ դատավոր չեն»: