Չինաստանում անցկացված բիկինիներով շքերթը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում
Չինաստանում անցկացվել է բիկինիներով աշխարհում ամենամեծ շքերթը, որին մասնակցել են հազարից ավելի կանայք,: Այն արդեն գրանցվել է Գինեսսի ռեկրոդների գրքում, գրում է Metro co. uk.-ը:
Հուլուդահո քաղաքում անցկացված 2 ժամանոց շքերթն ամբողջովին կաթվածահար է արել երթևեկությունը: Միջոցառմանը երիտասարդ աղջիկներից բացի մասնակցել են նաև 70-ամյա կանայք: Բիկնիներով շքերթը տեսնելու համար փողոցներում հսկայական ամբոխ է հավաքվել, որոնց լողազգեստներով մասնակիցները զվարճացրել են պարային համարներով:
Նմանատիպ նախորդ ռեկորդը սահմանվել էր ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում, սակայն այն ժամանակ շքերթին մասնակցել էր ընդամենը 450 կին:










