Ահազանգ՝ Գյումրիի «Դելմառ» ռեստորանում տեղադրված պայթուցիկի մասին

15:04 • 21.08.12

Արտակարգ իրավիճակների նախարարություն օգոստոսի 21-ին՝ ժամը 13.25-ին, տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Դելմառ» ռեստորանային համալիրում առկա է պայթուցիկ սարք:

 

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը և մեկ մարտական հաշվարկ, որը տեղում իրականացնում է տեղազննման աշխատանքներ:

 

ԱԻՆ–ին կայքը նշում է, որ կտրվի լրացուցիչ տեղեկություն: